AM
16 Հունիս 2012 - 13:07 AMT

Աֆղանստանում ականի պայթյունի զոհ են դարձել տեղի օրինապահները

Երեք աֆղանցի ոստիկաններ զոհ են դարձել Ուրուզգան նահանգում` ականի պայթյունի արդյունքում:

Տեղական իշխանությունների տվյալներով, պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, պայթել է Չինարտոյի շրջանում:

Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, ևս մեկ ոստիկան վիրավորվել է: