AM
16 Հունիս 2012 - 14:19 AMT

Իրանի նախագահ Ահմադինեժադը կթողնի քաղաքականությունը և կզբաղվի գիտությամբ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է 2013-ին թողնել քաղաքականությունը և զբաղվել գիտությամբ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է գերմանական պարբերականին տված հարցազրույցում:

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է, քաղաքական գործունեություն ծավալի Թեհրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում, որտեղ 1997թ պաշտպանել է դոկտորական թեզ:

Սակայն Իրանի առաջնորդը չի պատրաստվում քաղաքական կուսակցություն հիմնադրել: