AM
18 Հունիս 2012 - 07:58 AMT

Յուրի Ուշակով. Միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ հակասում են միջազգային օրենքներին

Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ հակասում են միջազգային օրենքներին և ազդում են նաև այլ երկրների վրա: Եթե Թեհրանի դեմ պատժամիջոցները տարածվեն Ռուսաստանի ընկերությունների ու բանկերի վրա, դրանք կազդեն Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների վրա, ասել է նա և հայտարարել, որ այդ թեման քննարկվելու է Վ. Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպմանը, որը կկայանա Մեքսիկայում այսօր մեկնարկող G20 գագաթաժողովի շրջանակներում: Նա նշել է, որ Իրանը ևս իրավունք ունի յուրացնելու խաղաղ ատոմը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:–