AM
18 Հունիս 2012 - 13:31 AMT

Պարզվել են «Հարսնաքարում» ՊՆ մայորին դաժան ծեծի ենթարկած անձինք

Ճշտվել են երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած մարդկանց ինքնությունները, նախաքննությունը դեռևս շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :