AM
19 Հունիս 2012 - 07:30 AMT

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի պատանիները «Երազանքների պատին» կփակցնեն Երևանի հետ կապված իրենց ցանկությունները

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողներ Մեդիաակումբի անդամները, ինչպես նաև երիտասարդները հունիսի 19-ին «Երազանքների պատին» կփակցնեն Երևանի մատչելիությանն հետ կապված իրենց ցանկությունները:

Այս նախաձեռնությանը կմասնակցեն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության պատանիներն ու երիտասարդները, ովքեր «Երազանքների պատի» միջոցով կհայտնեն քաղաքի փողոցների և շենքերի մատչելիության հետ կապված իրենց ցանկությունները: Նրանք ուզում են Երևանը մատչելի տեսնել բոլորի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

15 օր շարունակ «Երազանքների պատին» մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին կիսվելու իրենց առաջարկներով ու ցանկություններով, կապված մայրաքաղաքի հետ, որոնցից լավագույնները կիրականացվեն Ամերիաբանկի կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցանկություններն անպայման պետք է լինեին «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո և վերաբերեին Երևանի արտաքին ձևավորմանը: