AM
19 Հունիս 2012 - 11:04 AMT

Քրդերի հետ մարտերում 8 թուրք զինծառայող է զոհվել

Առնվազն 8 թուրք զինծառայող է զոհվել և 10 ՔԱԿ գրոհայիններ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախման արդյունքում, հայտնում է Reuters-ը:

Մարտը սկսվել է քրդերի հարձակումից: Գրոհի ենթարկված պահակակետերը օգնություն են խնդրել, որից հետո թուրքերը սկսել են հետապնդել քրդերին լեռներում: Թուրքական կողմից վիրավորված է 16 մարդ:

Ըստ զինվորականների, հարձակվողները պատրաստվել են գրոհի հարևան Իրաքում, որտեղ գրոհայինների պատրաստման հենակետեր ունեն: