AM
19 Հունիս 2012 - 16:47 AMT

«Մահմեդական եղբայրները» եգիպտացիներին կոչ են անում բողոքել ռազմական խորհրդի լիազորությունների ընդլայնման դեմ

«Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժումը եգիպտացիներին կոչ է արել զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել ընդդեմ լիազորություններն ընդլայնելու մասին իշխող ռազմական խորհրդի որոշման: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Երկրում իշխող Զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը խոստանում էր իշխանությունը քաղաքացիական կառավարությանը փոխանցել, մի քանի օր առաջ հռչակագիր է թողարկել, որում նոր լիազորություններ է սեփականացրել օրենքների հրատարակման և նոր սահմանադրության ընդունման մասով: