AM
19 Հունիս 2012 - 15:20 AMT

Աֆղանստանում գրոհայինները երեք ոստիկանների են սպանել

Աֆղանստանի հարավում երեքշաբթի օրը երեք ոստիկան է սպանվել գրոհայինների հարձակման արդյունքում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Հարձակվողները, որոնք ոստիկանական համազգեստ էին կրում, հարձակվել են ոստիկանության հսկիչ-անցագրային կետի վրա:

Երկուշաբթի օրը երկրի իշխանությունները հայտարարել են Գիլմենդ հարավաֆղանական գավառում ճանապարհամերձ ռումբի պայթյունի արդյունքում ութ խաղաղ քաղաքացիների մահվան մասին, որոնց թվում վեցը երեխաներ էին: