AM
19 Հունիս 2012 - 17:27 AMT

6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում` Ալեուտյան կղզիների մոտ

6.0 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգից հարավ-արևմուտք` Խաղաղ օվկիանոսի Ալեուտյան կղզիների մոտ, հաղորդում է ամերիկյան երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվում էր 20,9կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա: