AM
19 Հունիս 2012 - 17:17 AMT

ԵՄ-ն կարող է իր «սև ցուցակը» համալրել Բելոռուսիայի պետկառույցների և բիզնեսի նոր ներկայացուցիչներով

Եվրամիությունը չի բացառել բելոռուսական պաշտոնյաների և գործարարների «սև ցուցակի» ընդլայնման հնարավորությունը: Ցուցակը, որի մեջ մտնող անհատների և ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ են գործում, ընդլայնվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են ճնշումները:

Իշխանությունները ապրիլին բանտից ազատ են արձակել նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովին և նրա օգնական Դմիտրի Բոնդարենկոյին: Սակայն ԵՄ արտաքին քաղաքական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչ Գուննար Վիգանդը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ դա բավական չէ Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Այժմ ավելի քան 240 բելոռուսական պաշտոնյաների և գործարարների արգելված է մուտք գործել ԵՄ տարածք և բիզնեսով զբաղվել Եվրամիության ընդհանուր շուկայում: