AM
20 Հունիս 2012 - 11:23 AMT

G20-ի առաջնորդները հայտարարել են, որ պաշտպանելու են եվրոյի գոտու ամբողջականությունը

G20-ի առաջնորդները հայտարարել են, որ պաշտպանելու են եվրոյի գոտու ամբողջակոնությունը և կայունությունը: Նրանք ողջունել են եվրագոտու երկրնրի ձեռնարկած միջոցները վերջին գագաթաժողովի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աճող շուկայական լարվածության ֆոնի վրա եվրագոտու մասնակիցները «քսանյակի» թվից կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու համար եվրոյի գոտու ամբողջակոնությունը և կայունությունը, բարելավելու համար ֆինանսական շուկաների գործունեությունը»,-ասվում է Լոս Կաբոսում ընդունված հայտարարության մեջ: