AM
20 Հունիս 2012 - 11:04 AMT

Թուրքիան քրդերին պատասխանել է ռմբակոծությամբ

Թուրքիայի ՌՕՈւ երեկ երեկոյան ռմբակոծել են ՔԱԿ հենակետերը Իրաքի հյուսիսում, այդ մասին հայտնում է թուրքական «Միլիեթը»:

Հավանաբար, այս գործողությունը պատասխան է ՔԱԿ գրոհայինների երեկվա հարձակմանը թուրքական բանակի անցակետերի վրա, որի արդյունքում սպանվել էր 8, վիրավորվել 15 զինծառայող: