Վանանդ-Հուշակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին hունիսի 19-ին` ժամը 20.55-ի սահմաններում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես ասվում է ՀՀ ոստիկանության կայքում` բախման հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Սասունիկ Վարդանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:Կատարվում է քննություն:





