Երևանում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` հունիսի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում:





