AM
20 Հունիս 2012 - 14:27 AMT

Եգիպտոսը խստացրել է Սուեզի ջրանցքի հսկողությունը ընտրությունների արդյունքների հրապարակման նախօրեին

Եգիպտոսի իշխանությունները խստացնում են Սուեզի ջրանցքի հսկողությունը երկրի նոր նախագահի ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքների հայտարարման նախօրեին, հաղորդել է Սուեզ գավառի անվտանգության վարչության պետ, գեներալ Ադել Ռիֆաաթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետության ղեկավարի ընտրությունների` անցյալ կիրակի ավարտված երկրորդ` ամփոփիչ փուլի արդյունքները պետք է հրապարակվեն Եգիպտոսի նախագահի ընտրությունների գերագույն հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը` հունիսի 21-ին:

Գլխավորապես ապահովվել է Սուեզ քաղաքի, ջրանցքի երկայնքով տեղակայված նավթային տերմինալների և նավթավերամշակման գործարանների մոտ գտնվող հինգ նավահանգիստների հսկողությունը: