AM
20 Հունիս 2012 - 14:28 AMT

Վասկես Մոտան կանանց կոչ է արել ընտրություններին չմասնակցելու դեպքում ամուսիններին առանց «կուչի-կուչիի» թողնել

Մեքսիկայի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան մեքսիկուհիներին կոչ է արել նպաստել հուլիսի 1-ին կայանալիք ընտրություններին երկրի բնակչության արական սեռի ներկայացուցիչների մասնակցության ակտիվացմանը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, նա մեքսիկացի կանանց խնդրել է սեքսի հարցում մերժել այն ամուսիններին և զուգընկերներին, ովքեր ընտրությունների օրը կալարեն գալ ընտրատեղամաս քվեարկելու համար:

Վասկես Մոտան հայտնել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ը կանցկացնեն բազմոցին կամ բարում, առնվազն մեկ ամիս չպետք է «կուչի-կուչիի» հույս ունենան:

Թե ինչպես վարկանիշի վրա կանդրադառնա մեքսիկացիներին մեկ ամսով առանց «կուչի-կուչիի» թողնելու նրա կոչը, առայժմ չի հաղորդվում: