AM
21 Հունիս 2012 - 07:43 AMT

Լիբիայի արևմուտքում բախումներում զոհվել է մոտ 100 մարդ

Լիբիայի արևմուտքում թշնամական խմբավորումների բախման արդյունքում անցած շաբաթ զոհվել է առնվազն 105 մարդ, ևս 500 վիրավորվել է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան տեղեկատվություն է չորեքշաբթի տարածել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Նասեր ալ Մանին:

Նրա տվյալներով ընթացիկ շաբաթվա սկզբից Արևմտյան լեռների գոտում նոր բախումների մասին հաղորդագրություններ չեն եղել: