AM
21 Հունիս 2012 - 07:41 AMT

Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Հարությունի Բաբայանին Մարտական ծառայության մեդալով և ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1043 զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Կույբիշևի Ստեփանյանին «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրելու մասին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:–