AM
21 Հունիս 2012 - 12:35 AMT

«Հարսնաքարի» միջադեպի հետ կապված կա 7 ձերբակալված

«Հարսնաքար» ռեստորանայաին համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցածի գործով կա ձերբակալված 7 անձ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա նշեց, որ յոթերորդ ձերբակալվածը նույնպես «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից է:

Դեպքի առիթով հետաքննությունը շարունակվում է, ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ։