AM
21 Հունիս 2012 - 13:29 AMT

Հորդանանում վայրէջք կատարած սիրիական կործանիչի օդաչուն քաղաքական ապաստան է խնդրում

Հորդանանի տարածքում վայրէջք կատարած սիրիական ՄիԳ-21 կործանիչի օդաչուն իշխանություններին է դիմել իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդում էին, որ դիսպետչերները կորցրել են կապը մարզական թռիչք իրականացնող կործանիչի հետ:

Ակտիվիստները պնդում էին, որ խոսքը գնում է փախստականի մասին:

Ինչպես հաղորդվում էր, Հորդանանի իշխանություններն իրենց հերթին հաստատել էին, որ սիրիական կործանիչն իսկապես վայրէջք է կատարել իրենց տարածքում: