AM
21 Հունիս 2012 - 17:51 AMT

Անկարան թույլատրել է Մոսկվային աշխատանքներ կատարել Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում

Թուրքիայի կառավարությունը Ռուսաստանին թույլատրել է «Հարավային հոսք» նախագծի շրջանակում աշխատել Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում, մեջբերում է Ինտերֆաքսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Թուրքական կառավարությունը բոլորովին վերջերս մեզ վերջնականապես թույլատրել աշխատել Սև ծովի հատակին` Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում»,- ասել է նա` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: