Եվրախումբը որոշել է մեղմացնել Հունաստանին օգնության ծրագրի պայմանները: Այդ մասին Եվրախմբի նիստի ավարտին հայտարարել է նրա նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Հունաստանի վարկատուների փորձագիտական եռյակը (Եվրահանձնաժողով, ԱՄՀ, ԵԿԲ) կվերադառնա Աթենք արդեն երկուշաբթի՝ քննարկելու համար ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը»,-ասել է նա:
ԱՄՀ-ն նաև սեփական առաքելությունը կգործուղի Հունաստան գնահատելու համար այն միջոցները, որ հարկավոր են իրավիճակի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը, որը մասնակցել է Եվրախմբի նիստին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





