Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն և Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 22-ի նիտում որոշել է 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել հուլիսի 14-ը` շաբաթ օր: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ինչպես ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, որոշումն ուղղված է քաղաքացիներին 4-օրյա հանգիստ տրամադրելուն:





