AM
22 Հունիս 2012 - 07:58 AMT

Եղվարդի երկաթգծի մոտ եղած պայթյունի արդյունքում զոհվել է 55–ամյա պահակը

Եղվարդի երկաթգծի կայարանի մոտ երեկ երեկոյան տեղի է ունեցել պայթյուն։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունա¬բերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում, աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել մետաղյա տարայի պայթյուն:

Պատահարի հետևանքով մահացել է նշված ընկերության պահակ` Եղվարդի բնակիչ, 1957 թ. ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը: