ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ստանձնել է Սիրիայի ընդդիմությանը զենքով ապահովելու գործը, գրում է The New York Times-ը: Ըստ թերթի, Թուրքիայի հարավում արդեն մի քանի ամիս է աշխատում է ԿՀՎ արտագնա թիմը, որը նպաստում է նրան, որ ռազմական օգնությունն անցկացվի սահմանով: Մատակարարման կանալներից մեկը «Մահմեդական եղբայրներ» շարժման սիրիական բաժանմունքն է:
Միաժամանակ ԿՀՎ աշխատակիցներն ուսումնասիրում են Ասադին ընդդիմադիր խմբավորումները և հայտնաբերում են նրանց, ում հետ հետագայում հնարավոր կլինի գործ ունենալ:
ԿՀՎ-ն նաև օգնում է որոշ ապստամբ խմբավորումների հետախուզական ու հակահետախուզական կառույցներ ստեղծել:





