ԱՄՆ ռազմական արտահանման ծավալը 2012թ. կարող է հասնել ռեկորդային 60 մլրդ դոլարի: Այդ մասին «Ռոյթերսի» փոխանցմամբ, հայտարարել է Ռիչարդ Ջեյնելը՝ ԱՄՆ ՊՆ ռազմական համագործակցության վարչության տնօրենի տեղակալը:
Ըստ Պենտագոնի, ռեկորդային աճը պայմանավորված է 29,4 մլրդ դոլարի F-15 84 կործանիչների առաքումով Սաուդյան Արաբիային և ևս 70 ինքնաթիռների արդիականացմամբ:
2011թ. ամերիկյան պաշտպանական ձեռնարկությունները 34,8 մլրդ դոլարի արտահանման գործարք են կնքել:





