AM
22 Հունիս 2012 - 11:54 AMT

Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասել է 32 հազարի

Սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում հասել է 32 հազար 750-ի, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը, հայտնում է TRT Haber-ը: Ըստ նրա, Թուրքիայում ապաստան են գտել նաև Սիրիայի բանակի 12 գեներալներ, որոնք անցել են ընդդիմության կողմը:

Նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրությունները հայտնվում են ամեն օր, չնայած նրան, որ ապրիլի կեսից երկրում հրադադար է հայտարարված, որին հետևում են ՄԱԿ դիտորդները: