AM
22 Հունիս 2012 - 12:36 AMT

Իրանում քրեական հանցագործության փորձի համար ադրբեջանցիներ են ձերբակալվել

Իրանական կողմը պատասխանել է Ադրբեջանի նոտային այդ երկրի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի ձերբակալության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:

Իրանական կողմը պատասխանում հաստատել է, որ Ֆարիդ Հուսեյնն ու Շահրիյար Հաջիզադեն ձերբակալվել են քրեական հանցագործության փորձի համար:

«Ադրբեջանի գլխավորու հյուպատոսությունը Թավրիզում, իր հերթին, կրկին հերթական նոտան է հղել Իրանին՝ պարզելու համար, թե ինչու այդքան ժամանակ տեղեկատվություն չէր տրամադրվում Ադրբեջանի քաղաքացիների և նրանց ձերբակալության վայրի ու պատճառների մասին»,-հայտարարել է Է. Աբդուլլաևը: Նա նաև նշել է, որ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը հարցում է արել իրանական կողմին թե ինչպես կարելի է հանդիպել ձերբակալվածների հետ: