AM
22 Հունիս 2012 - 10:36 AMT

Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի գիտակցությունը տեղում է

Երևանում հունիսի 22–ի գիշերը Նալբանդյան ու Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի արդյունքում Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց տեղափոխված շոումեն Մարկ Սաղաթելյանի վիճակը միջին ծանրության է, նա ստացել է կմախքի վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտարարեց թիվ մեկ համալսարանական կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը:

Նա նշեց, որ երկրորդ տուժած «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի, «Թաթա փրոդաքշն»–ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի մոտ գանգուղեղային վնասվածքներ և կոնքոսկրերի կոտրվածքներ են ու թոքերի վնասվածք։

Մալխասյանի հավաստմամբ, ներկայումս կատարվում է հիվանդների փուլային ախտորոշում։ Իրականացվում են ինտենսիվ թերապիայի անհրաժեշտ բոլոր միջոցառումները շոկային և հետշոկային բարդություններից խուսափելու համար։

Տուժածների գիտակցությունը տեղում է։