AM
22 Հունիս 2012 - 11:00 AMT

Հոսնի Մուբարաքի սիրտը կանգ է առել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի սիրտը կանգ է առել, վերակենդանացման միջոցները արդյունք չեն տալիս: Մուբարաքի կրիտիկական վիճակի մասին է հայտնում է Associated Press-ը, հղում անելով սեփական աղբյուրներին: Մուբարաքի առողջական վիճակին համաշխարհային հանրությունը հետևում է արդեն երեք շաբաթ, այն օրվանից ի վեր, երբ Եգիպտոսոի նախկին նախագահին դատապարտեցին ցմահ բանտարկության: Բանտի հիվանդանոցում, իսկ հետո ռազմական հոսպիտալում նա կլինիկական մահ է տարել: Նրա կյանքը չէր ընդհատվում միայն թոքերի արհեստական վենտիլյացիայի շնորհիվ, գրում է «Կոմերսանտը»: