AM
22 Հունիս 2012 - 11:13 AMT

Արաբագետ. Հայաստանն անհապաղ պետք է աջակցություն ցուցաբերի սիրիահայ համայնքին

Հայաստանն անհապաղ պետք է ցույց տա սիրիահայությանը, որ աջակցում է իրենց, կանգնած է մեջքին և պատրաստ է պաշտպանել Սիրիայում ապրող հայ համայնքի շահերը:

Լրագրողների հետ հանդիպանն այսօր նման կարծիք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը` նշելով, որ եթե անհապաղ պետական մակարդակով չարվեն այդ գործողությունները, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել. «Պետք է ամեն ինչ անել, որ Սիրիայից հայերի արտագաղթ չլինի, քանի որ այդ երկրի հայ համայնքը, մասնավորապես մայրաքաղաք Հալեպինն ամենակազմակերպված համայնքներից է և Մերձավոր Արևելքում շատ կարևոր հայկական ներկայություն է ապահովում» :

Խոսելով Սիրայում ընթացող այժմյան քաղաքական գործողություններում հայերի դերի մասին` արաբագետը նշեց, որ այս տեսանկյունից հայերին պետք է դիտարկել որպես Սիրիայի քաղաքացիներ, ովքեր ունեն տարբեր քաղաքական կողմնորոշումներ, մի մասը` ընդդիմադիր, մի մասը` իշխանամետ