Երևան-Բալահովիտ ճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ, երեկ` հունիսի 21–ին, «Հոնդա Պասպորտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Հոնդա Պասպորտ»-ի վարորդը և ավտոբուսի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է քննություն:





