AM
22 Հունիս 2012 - 11:51 AMT

Ոստիկանները 6 գ թմրանյութ են հայտնաբերել 53–ամյա թմրամոլի մոտից

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով երեկ Կոշտոյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 5,7 գ չորացված, մանրացված կանեփանման զանգված: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, Հակոբ Ա.-ն հայտնել է, որ թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: