AM
22 Հունիս 2012 - 13:57 AMT

Բրեյվիկի զոհերի ազգականները չեն լսել նրա վերջին խոսքը

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի զոհերի ազգականները դատավարության վերջին օրը լքեցին դատարանի դահլիճը, երբ նորվեգացի ահաբեկչին տրամադրվեց վերջին խոսքն ասելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը:

Ավելի վաղ դատական լսումների ժամանակ մեղադրյալի փաստաբանը պահանջում էր մեղմ պատիժ ամբաստանյալի համար և հայտարարում էր, որ Բրեյվիկը պետք է մեղսունակ ճանաչվի:

Իր հերթին դատախազությունը պահանջել է նրան ստիպողական բուժման համար հոգեբուժարան տեղափոխել:–ԿԱ–