AM
23 Հունիս 2012 - 06:30 AMT

17 մարդ է վիրավորվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների արդյունքում

17 մարդ է վիրավորվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների արդյունքում, հայտնում են պաղեստինցի բժիշկները:

Դրանից մի քանի ժամ առաջ պաղեստինցի գրոհայինները երկու հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից: Տեղեկություններ զոհերի ու ավերածությունների մասին չեն եղել:

Բռնության նոր ալիքը բարձրացավ հակառակ չորեքշաբթի ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ու Իսրայելի միջև հայտարարված հրադադարի, հայտնում է ВВС-ին: