AM
23 Հունիս 2012 - 06:50 AMT

Թուրքիան կարող է պահանջել միջազգային ատյաններից քննել Սիրիայի կողմից կործանիչի ոչնչացման միջադեպը

Թուրքիան կարող է դիմել միջազգային կազմակերպություններին հատուկ հանձնաժողով ստեղծելու համար, որը կզբաղվի Սիրիայի խփած կործանիչի միջադեպի քննությամբ:

Թուրքական բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ Թուրքիայի ՌՕՈւ F-4 Phantom կործանիչը, որը թռիչք էր կատարել Էրհաչ ավիաբազայից, անհետացել է ռադարների էկրաններից թռիչքից 1,5 ժամ անց՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում: Տեղական ԶԼՄ-ներն այնուհետև հայտնել են, որ երկու օդաչուները կենդանի են և հայտնաբերվել են Սիրիայի ափից 8 մղոն հեռավորության վրա, սակայն, այդ տեղեկությունները դեռ չեն հաստատվել:

Հաստատվել է, որ Սիրիան է խփել ինքնաթիռը և Անկարան միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուն պես «վճռական» քայլեր կձեռնարկի:

Սիրիան արդեն խոստովանել է, որ խփել է թուրքական կործանիչը իր տարածքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: