AM
23 Հունիս 2012 - 07:03 AMT

Վաշինգտոնի ԱՄՆ Սահմանադրությունը վաճառվել է աճուրդում 10 մլն դոլարով

Ջորջ Վաշինգտոնին պատկանող ԱՄՆ Սահմանադրությունը վաճառվել է Christie's աճուրդում 10 մլն դոլարով:

Գիրքը տպագրվել է Վաշինգտոնի պատվերով 1789 թվականին, նրա էջերում մնացել են Վաշինգտոնի ձեռքով արված գրառումները:

Սահմանադրության նախնական գինը 2-3 մլն դոլար էր, սակայն լոտի համար համառ պայքար ծավալվեց և նրա եզրափակիչ գինն է 9,82 մլն դոլար: Գրքի սեփականտեր է դարձել Մաունթ Վերնոնի կանանց ասոցիացիան, որը զբաղվում է Վաշինգտոնի նստավայրի պահպանությամբ:

Սահմանադրությունն աճուրդի են հանել Ռիչարդ Դիտրիխի ժառանգները, Դիտրխը գիրքը ձեռք էր բերել 1976թ. հանրային սակարկությունների ժամանակ: