AM
23 Հունիս 2012 - 07:30 AMT

Թումանյան այգու մոտ մեքենա է այրվել

Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան այրվել է ավտոմեքենա։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը հրդեհը մարել է ժամը 10։14–ին։ Այրվել է Հ. Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 80 NN 088 համարանիշներով ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը` մասամբ։