Հունիսի 23–ին, ժամը 01.12-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՏՕ 386 պետահամարանիշներով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր 1995թ–ին ծնված Ս. Դալաքայանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։





