Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում` հանգստյան գոտու տարածքում, երեկ երեկոյան 67 UO 530 պետահամարանիշներով «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի հատվածից շրջվել է գետը։ Մեքենայի վարորդ 1987 թ. ծնված Վարդապետյանը, ուղեորները` 1959թ. ծնված Վ. Դոնաչյանը և 1977 թ. ծնված Ք. Հաջոյանը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել գետից։





