AM
23 Հունիս 2012 - 11:26 AMT

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջությունը կրկին վատթարացել է

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջությունը կրկին վատթարացել է, հայտնում է եգիպտական Youm7 կայքը, բժշկական աղբյուրների վրա հղումով:

«Մուբարաքը կրկին նոպա է ունեցել, բժիշկները կատարում են անհրաժեշտ գործողությունները»,-ասել է աղբյուրը:

Հիվանդանոցում են գտնվում նրա կինը Սյուզան Սաբիթն ու հարսները՝ Հայդին և Հադիգան:

Պաշտոնական հայտարարություններ Մուբարաքի առողջական վիճակի մասին չեն արվել: Հաղորդվել էր միայն, որ նա անգիտակից վիճակում է կամ կոմայում: Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա դրական է արձագանքում ինտենսիվ բուժմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: