AM
23 Հունիս 2012 - 12:01 AMT

Ասադի հրահանգով կազմավորվել է Սիրիայի նախարարների նոր կաբինետը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրահանգով շաբաթ օրը կազմավորվել է Սիրիայի նախարարների նոր կաբինետը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, կառավարության նոր ղեկավար է նշանակվել Ռիյադ Հիջաբը:

Պաշտպանության և ՆԳ նախարարները, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ Մուալեմը, կմնան իրենց պաշտոններում:

Հունիսի 6-ին Ասադը վարչապետի պաշտոնում նշանակեց Ռիյադ Հիջաբին, որը նախկինում գյուղատնտեսության նախարարն էր, որին էլ հանձնարարեց ձևավորել կառավարությունը: