Կորեան կամրապնդի միջուկային զսպման ուժերը ԱՄՆ թշնամական քաղաքականության պայմաններում: «Այս մասին ասվում է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, որ տարածել է «ՑՏԱԿ» գործակալությունը: Փհենյանի այս դիրքորոշումը թույլ է տալիս կանխել պատերազմը, պահպանելով խաղաղությունը Կորեայի թերակղզում, ասել է դիվանագետը:
Հյուսիսային Կորեայի հայտարարությունը պատասխան էր հունիսի 22-ին ԱՄՆ ու Կորեայի Հանրապետության կողմից խոշոր մեկօրյա զորավարժություններին մարտական հրաձգությամբ, որ նվիրված էին 1950-53թթ. Կորեական պատերազմին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





