AM
25 Հունիս 2012 - 11:09 AMT

Իտալիան դատապարտել է Սիրիային թուրքական ինքնաթիռի ոչնչացման համար

Սիրիան անթույլատրելի արարք է գործել՝ խփելով թուրքական ՌՕՈւ ինքնաթիռը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցի դի ՍանտՙԱգատան: «Դա անընդունելի արարք է»,-ասել է նախարարը:

Նա նաև հայտարարել է, որ Հռոմն ակտիվ կմասնակցի ՆԱՏՕ-ի միջոցառումներին, որոնք կանցկացվեն Անկարայի խնդրանքով և կկայանան հունիսի 26-ին, հայտնել է ՌԲԿ-ն:

Հունիսի 22-ին Թուրքիայի F-4 Phantom կործանիչը ոչնչացվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Դամասկոսն արդեն ստանձնել է պատասխանատվությունը միջադեպի համար ու պաշտոնապես ներողություն է խնդրել: