Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը և ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը հիվանդության պատճառով չեն կարողանա մասնակցել եվրոպական գագաթաժողովին, այդ նույն պատճառով հետաձգվել է Եվրահանձնաժողովի, ԵԿԲ և ԱՄՀ ներկայացուցիչների այցն Աթենք, գրում է The New York Times-ը:
Նախարարների նոր կաբինետը մտադիր է պարզեցնել համաձայնագրի պայմանները, որի հիման վրա երկիրը ստացավ 130 մլրդ դոլարի օգնություն: Սակայն, ըստ հրապարակային հայտարարությունների, Գերմանիան դեռ պատրաստ չէ զիջումների գնալ և կոչ է անում Աթենքին իրականացնել արդեն համաձայնեցված միջոցները:
Կիրակի հայտնի դարձավ, որ Հունաստանի վարչապետը չի ժամանի ԵՄ գագաթաժողովին աչքի վիրահատությունից վերականգնվելու պատճառով:
Հունիսի 28-29 տեղի կունենա ԵՄ գագաթաժողովը, որի ժամանակ կարող են մի շարք կարևոր որոշումներ կայացվել:





