AM
25 Հունիս 2012 - 07:33 AMT

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը աշխատանքը կսկսի հունիսի 25-ին Ստրասբուրգում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը աշխատանքը կսկսի հունիսի 25-ին Ստրասբուրգում: Խորհրդարանականները մտադիր են մի շարք զեկույցներ լսել ու համապատասխան բանաձևեր ընդունել: Զեկույցների թեմաներն են՝ «Ժողովրդավարության ճգնաժամն ու պետության դերը այսօրվա Եվրոպայում», «Իրավապահների վիճակը ԵՄ անդամ պետություններում», «Միգրանտների ու փախստականների կերպարը ընտրարշավների ժամանակ» և այլն:

Ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը չի մասնակցի նստաշրջանի աշխատանքներին, քանի որ ուղեկցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մերձավոր Արևելքի երկրներ, հայտնում է «Ինտերֆաքսը»: