AM
25 Հունիս 2012 - 13:25 AMT

Դատախազը միջնորդել է Յուլիա Տիմոշենկոյի հիվանդության փորձաքննություն անցկացնելու համար

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով պետական մեղադրող Վիկտոր Լոբաչը խնդրել է դատարանին Յուլիա Տիմոշենկոյի հիվանդության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դատախազն այդ հայտարարությունն արել է երկուշաբթի Խարկովի Կիևյան շրջանի դատարանի նիստում, որը քննում է այդ գործը:

Փորձաքննությունը պետք է պարզի Տիմոշենկոյի հիվանդությունը, ինչպես նաև այն, արդյոք նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել դատական նիստերին:

Տիմոշենկոյի դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ այդ միջնորդությունը գործընթացի ներկա փուլում քրեական-դատավարական օրենսդրության խախտում է: