AM
26 Հունիս 2012 - 11:06 AMT

Թուրքիան համոզում է ՄԱԿ-ին, որ Սիրիայի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար

Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ին է դիմել ուղերձով, որտեղ գնահատում է թուրքական ռազմական ինքնաթիռը խփած սիրիացի զինվորականների գործողությունը որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Այդ գրոհը միջազգային օդային տարածքում, որի արդյունքում կարող էին երկու թուրք օդաչուներ զոհվել, թշնամական գործողություն է Սիրիայի կողմից»,-ասվում է ուղերձում:

Թուրքիան անհապաղ գործողություններ չի պահանջում Անվտանգության խորհրդից: