Ոստիկանության Նոր Նորքի բաժին երեկ բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Էդգար Ն.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ 1972 թ. ծնված Արմեն Չ.-ն այս տարվա մարտ ամսին, քաղաքից ժամանակավոր բացակայելու պատճառով, իր բնակարանին հետևելու պայմանով բնակարանի բանալիները վստահել է Էդգար Ն.-ին, ով նշված բնակարանի հյուրասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:





