Ավստրալիա ուղևորվող 150 միգրանտներով նավը խորտակվել է ավստրալական Ծննդյան կղզուց 200 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչությանը՝ AMSA-ին:
Նավաբեկության ենթարկված նավին օգնություն ցուցաբերելու համար գործարկվել է Ավստրալիայի ՌԾՈւ երկու նավ և P-3 Orion պարեկային ինքնաթիռը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:





